5 հոկտեմբերի 2010 - 17:37 AMT
Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել 6 հայ գերիներին

Հայ զինվորների սպանած ադրբեջանցի դիվերսանտին ազգային հերոսի կոչումի շնորհումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանում տիրում է ռազմատենչ ճարտասանությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Սբ Էջմիածնի դիվանապետ, եպիսկոպոս Արշակ Խաչատրյանը: Նա հայտնել է, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը Ամենայն Հայոց կաթողիկոսին էր փոխանցել Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի խնդրանքը՝ սպանված ադրբեջանցի դիվերսանտի դին վերադարձնելու հարցում միջնորդության վերաբերյալ:

«Հայկական կողմը մշտապես բարյացակամ է եղել և Կարմիր Խաչի միջագային կոմիտեի միջոցով միշտ փոխանցել է ադրբեջանական կողմին գերիներին ու սպանված զինծառայողների դիակները: Չնայած դրան, Ադրբեջանը հրաժարվում է նմանատիպ վերաբերմունք ցուցաբերել և վերադարձնել Ադրբեջանում գտնվող 6 հայ գերիներին»,-ասել է եպիսկոպոսը: