5 հոկտեմբերի 2010 - 18:07 AMT
Լեռնային Ղարաբաղը ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ՀՀ խորհրդարանում հոկտեմբերի 5-ին Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին «Ժառանգության» օրինագծի քննարկման ժամանակ հայտնել է, որ ոչ մի միջազգային կազմակերպություն չի ճանաչել Ադրբեջանն այն տարածքներով, որոնք ներառում են նաև Լեռնային Ղարաբաղը:

«Լեռնային Ղարաբաղը ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Ուզում եմ նշել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ տարածքում երկու անկախ հանրապետություններ են կազմավորվել, պարզապես դրանցից մեկը ճանաչված է, իսկ մյուսը` ոչ»,- ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: