5 հոկտեմբերի 2010 - 18:45 AMT
Սլովակների հետ խաղում Հայաստանի հավաքականը հանդես կգա լավագույն կազմով

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը EURO-2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում Երևանում կընդունի Սլովակիայի հավաքականին: B խմբում Սլովակիան ունի 6 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ Հայաստանի հավաքականը 1 միավորով 4-րդ տեղում է:

Հավաքականի հիմնական կազմի 4 խաղացողներ` հարձակվող Յուրի Մովսիսյանը, կիսապաշտպան Կարլեն Մկրտչյանը և պաշտպաններ Արարատ Առաքելյանն ու Արտակ Եդիգարյանն ունեն դեղին քարտեր: «Դա չի խանգարի նրանց խաղալ Սլովակիայի հետ խաղում, քանի որ մենք ունենք նաև վնասվածք ստացած խաղացողներ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը և հավելել, որ Սլովակիայի հավաքականի հետ խաղին իր սաները շատ լուրջ են պատրաստվում: