5 հոկտեմբերի 2010 - 19:59 AMT
Բուենոս Այրեսում կտեղադրվի հրեաների կյանքը փրկած հայ փրկիչներին նվիրված հուշարձան

Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի (IRWF) տնօրենների խորհրդի որոշմամբ կկանգնեցվի առանձնահատուկ հուշարձան նվիրված հրեաների կյանքը փրկած հայ փրկիչներին, ինչպես նաև Երկրորդ Աշխարհամարտի տարիներին նացիստների հալածանքների զոհ դարձած ազգային մյուս փոքրամասնություններին:

Հուշարձանն իր տեսակի մեջ առաջինն է աշխարհում և տեղադրվելու է սիմվոլիկ մի վայրում՝ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Այն նվիրված է լինելու բոլոր այն խիզախ հայերին, տղամարդկանց ու կանանց, որոնք վտանգելով սեփական կյանքը փրկել են հետապնդվող հրեաներին: Դեռ 14 հայ է պաշտոնապես ճանաչվել որպես փրկիչ: Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը բարձրացնելով հարցը դիմում է հասարակության բոլոր խավերին՝ մղելով նրանց հայտնաբերել անհայտ մնացած այդ հայազգի փրկիչներին՝ թույլ տալով ըստ հավուր պատշաճի ուսումնասիրել ու ներկայացնել նրանց պատմությունները, հաղորդում է Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի մամլո ծառայությունը:

Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը (IRWF) - գլոբալ տարածում ունեցող հասարակական կազմակերպություն է, որի գլխավոր նպատակն է ուսումնասիրել, փաստագրել ու հրապարակել Հրեական Ողջակիզման զոհերին փրկած խիզախ մարդանց ժառանգությունը: Անցած սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի օրը, հիմնադրամը նոր էջ բացեց, որը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության հետազոտմանն ու ուսուցմանը, նրա մշակույթին և ժառանգությանն, ինչպես նաև հայ փրկիչների ժառանգությանը: Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսն իրենից ներկայացնում է շատ հարմար բնակավայր նմանատիպ հուշարձանի համար, մի քաղաք որտեղ 130 000 հայ ժառանգորդ է բնակվում: