5 հոկտեմբերի 2010 - 21:47 AMT
Orange-ի խանութների քանակը մինչև տարեվերջ կհասնի 80-ի

Orange-ը 3G+ ցանցի ընդլայմանը զուգահեռ շարունակում է բացել նոր խանութներ: Ինչպես PanARMENIAN.Net –ի թղթակցին են հայտնել ընկերության մամլո ծառայությունում, այսօրվանից կգործի Orange-ի խանութ նաև Չարենցավան քաղաքում, որը Հայաստանում թվով 53-րդն է: Այստեղ Orange-ի վաճառքի խորհրդատուները հաճախորդներին կընդունեն նույն գեղեցիկ և հարմարավետ պայմաններում, ինչպես մյուս բոլոր երկրներում, որտեղ գործում է Orange-ը:

Տարվա ընթացքում Orange-ը կշարունակի վաճառքի ցանցի ընդլայնումը ինչպես Հայաստանի մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում` տարեվերջին խանութների քանակը հասցնելով 8 տասնյակի: