6 հոկտեմբերի 2010 - 11:41 AMT
Էլինա Դանիելյանին շնորհվել է տղամարդկանց գրոսմայստերի կոչում

Շախմատի համաշխարհային օլիմպիադայից հետո, որը տեղի է ունեցել Խանտի Մանսիյսկում, FIDE-ն Հայաստանի կանանց հավաքականի շախմատիստուհի Էլինա Դանիելյանին շնորհել է տղամարդկանց գրոսմայստերի կոչում:

Օլիմպիադայում Հայաստանի հավաքականը 15 միավորով 11-րդ տեղում էր, որոնցից 7.5-ը նվաճել է Դանիելյանը: Նա 6 խաղերում տարել է հաղթանակ, երեքում` ոչ ոքի, երկուսում զիջել է: Առաջին խաղատախտակում նա զբաղեցրել է 11-րդ տեղը: