6 հոկտեմբերի 2010 - 11:51 AMT
Լիանա Գրիգորյանը «Ադիգեի աստղիկներ» միջազգային փառատոն-մրցույթի հաղթողներից մեկն է

«Ադիգեի աստղիկներ» միջազգային մանկապատանեկան փառատոն-մրցույթում «Էստրադային երգ» անվանակարգում երկրորդ աստիճանի դիպլոմի է արժանացել Կրասնոդարի հայկական մշակութային կենտրոնի Պաշկովսկու վոկալի ստուդիայի սան Լիանա Գրիգորյանը:

Ավագ տարիքային խմբում հանդես եկող քսանամյա երգչուհին գերեց խիստ ժյուրիին «Հայաստան» երգի կատարմամբ: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի լրատվական կենտրոնը, մրցույթին Լիանա Գրիգորյանին նախապատրաստել է Կրասնոդարի հայկական մշակութային կենտրոնի Պաշկովսկու վոկալի ստուդիայի ղեկավար Շուշան Ղազարյանը:

«Ադիգեի աստղիկներ» փառատոն-մրցույթին մասնակցում էին շուրջ 500 ինքնուս կատարողներ ու կոլեկտիվներ Սիրիայից, Հորդանանից, Թուրքիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ռումինիայից, ՌԴ հարավի հանրապետություններից, երկրամասերից և շրջաններից: