6 հոկտեմբերի 2010 - 11:52 AMT
ԵԱՀԿ ԽՎ-ն կքննարկի կոռուպցիայի ու թրաֆիկինգի դեմ պայքարը

Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Պալերմո, որտեղ հոկտեմբերի 8-ին իր աշխատանքն է սկսում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա, հոկտեմբերի 9-ին նստաշրջանում քննարկվելու է անդրազգային հանցավորության, կոռուպցիայի ու թրաֆիկինգի դեմ պայքարը:

Նստաշրջանի ավարտին տեղի կունենա մշտական կոմիտեի նիստը, որտեղ պատգամավորները կքննարկեն ԵԱՀԿ ԽՎ հետագա գործունեության ծրագիրը: