6 հոկտեմբերի 2010 - 13:22 AMT
Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է շուրջ 40 մլն դոլար

Այսօր Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները գտնվում են բավական բարձր մակարդակում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխարենկոն: Նրա խոսքերով, երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը բավական ակտիվ է, այդ թվում` արտաքին քաղաքականության մեջ: Միաժամանակ նա նշել է, որ վերջին շրջանում Հայաստանի և Բելառուսի միջև զգալիորեն զարգացել են տնտեսական հարաբերությունները: «Սեպտեմբերին Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 40 մլն դոլար»,- նշել է Սուխարենկոն և հավելել, որ, չնայած նրան, որ ընդհանուր ծավալով դա կազմում է 1.3-1.4 տոկոս, կողմերը գոհ են դինամիկայից: