6 հոկտեմբերի 2010 - 13:25 AMT
ՍԾՏՀ երկրները Սոչիում կքննարկեն զբոսաշրջության զարգացման խնդիրները

Սոչիում հոկտեմբերի 6-8-ը տեղի կունենա ՍԾՏՀ «Առողջարանային ու զբոսշրջային ենթակառուցվածքների զարգացումը Սև ծովի տարածաշրջանում» միջազգային խորհրդաժողովը:

Խորհրդաժողովի շրջանակներում տեղի կունենա «Սևծովյան տարածաշրջանի ներդրումային հնարավորությունները», «Կադրերի նախապատրաստումը զանգվածային միջոցառումների համար. Սևծովյան տարածաշրջանի երկրների փորձը» խորագրով կլոր սեղանները, ինչպես նաև ընդլայնված նիստ, հաղորդում է «Յուգ» լրատվական կայքը: