ԱՄՆ Սետանում դեռևս ոչ մի բան չի ձեռնարկվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությունը հաստատելու ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Քիտ Բինը:
«Սենատն այժմ արձակուրդում է: Ես հաստատ չգիտեմ, թե որքան կտևի ընդմիջումը»,-ասել է Քիտ Բինը, հաղորդում է 1news.az-ը:
Սեպտեմբերի 21-ին Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն կողմ քվեարկեց Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելուն, որը արդեն 1 տարուց ավելի է, ինչ թափուր է: Նրա թեկնածությանը սատարեց 15 սենատոր, երկուսը՝ սենատորներ Բոքսերն ու Մենենդեսը օգտագործեցին իրենց վետոյի իրավունքը: Սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Հարրի Ռեյդը հավանություն տվեց վետոյին: