6 հոկտեմբերի 2010 - 13:48 AMT
Ստեփան Սուխարենկո. Բելառուսը չի մեկնաբանում հայ-ռուսական հարաբերությունները

Բելառուսը կարծում է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացնելու հարցը Հայաստանի և Ռուսաստանի գործն է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխարենկոն: Նրա խոսքերով, Բելառուսը չի մեկնաբանում նման հարցերը:

Անդրադառնալով ռուս-բելառուսական ներկա հարաբերություններին` նա նշել է, որ Ռուսաստանը Բելառուսի համար եղել և մնում է գլխավոր ռազմավարական գործընկերը: «Մենք հուսով ենք, որ ոչ մեր մեղքի պատճառով առաջացած մղձավանջը շուտով կավարտվի»,- ասել է նա: