Թուրք ջութակահար Ջիհաթ Ասկինը և հայ օպերային երգիչ Գևորգ Տավիտյանը ելույթ են ունեցել Քարնեգի հոլում հայ անվանի դաշնակահար Շահան Արծրունու նախագծում:
Մենակատարներին նվագակցել է Շահան Արծրունին, իսկ համերգային ծրագրում հնչել են հայ և թուրք կոմպոզիտորների` Յուկսել Կորտագելի, Ֆերիդա Ալնարի, Ալան Հովհաննեսի, Սիրվարդ Կարամանուկյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, հաղորդում է Anatolian News Agency-ն: