6 հոկտեմբերի 2010 - 20:40 AMT
Վրաստանի ԱԳ նախարարը լուծեց Վերին Լարսի խնդիրը իր հայ պաշտոնակցի հետ հանդիպումից անմիջապես հետո

Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ վերջին հանդիպմանը քննարկվել են բոլոր այն հարցերը, որոնք մտահոգում են Վրաստանի հայերին: Այդ հարցերը միշտ քննարկվել և քննարկվելու են Երևանի ու Թբիլիսիի միջև: Այդ մասին ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ըստ Նալբանդյանի, Վաշաձեի քննարկվել են Վրաստանում հայկական եկեղեցու իրավական կարգավիճակին, հայոց լեզվին ու հայկական դպրոցներին վերաբերող հարցեր: «Եղան նաև լուծում ստացած հարցեր: Վրաստանի ԱԳ նախարարը խոստացավ հաշված ժամերում լուծել Վերին Լարսի հարցը»,-ասել է Նալբանդյանը: Նա հավելեց նաև, որ հնարավոր եղավ բացել Վերին Լարսը, որը վերջերս երկու անգամ փակվել էր:

Անդրադառնալով Վաշաձեի այն հայտարարությանը, թե Վրաստանի քարտեզի վրա չկա Ջավախքի տարածաշրջան՝ Նալբանդյանն ասել է, թե ՀՀ ԱԳ նախարարին հարիր չէ նման խոսակցության մասնակցել: