6 հոկտեմբերի 2010 - 20:43 AMT
Սեյրան Օհանյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին պատմել է Վլադիմիր Գասպարյանի հետ իր հարաբերությունների մասին

«Ես նորմալ հարաբերություններ ունեմ Վլադիմիր Գասպարյանի հետ և հենց ես եմ առաջարկել նշանակել նրան ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: Վլադիմիր Գասպարյանը համակարգելու է ՀՀ ՊՆ իրավական ոլորտի խնդիրները»,- խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Ես չեմ հասկանում, թե ինչու են ԶԼՄ-ները շահարկում պաշտպանության նախարարի հարաբերությունները նրա տեղակալների և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ»,- ասել է Օհանյանը և հավելել, որ վերոնշյալ պաշտոնյաների հետ նա հիանալի հարաբերություններ ունի: