6 հոկտեմբերի 2010 - 21:23 AMT
Դավիթ Բուրման. Երևանի տիկնիկային թատրոնը հետխորհրդային տարածքի ամենազարմանալի թատրոններից է

«Մենք ներկայացրել ենք High Fest փառատոնը տիկնիկային թատրոնի դերասանների դպրոցի միջազգային փառատոնում, և այն առաջացրել է լսարանի մեծ հետաքրքրությունը»,- հոկտեմբերի 6-ին մամլո ասուլիսում ասել է «ԿուկԱրտ» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի նախագահ Դավիթ Բուրմանը: Նրա խոսքերով, այդ փառատոնը փորձնական նախագիծ է և տիկնիկային թատրոնների յուրօրինակ օլիմպիադա: «Այն նույնպես անցկացվելու է 4 տարին մեկ անգամ և մենք ենթադրում ենք, որ հաջորդ փառատոնը պետք է տեղի ունենա Բելոստոկում (Լեհաստան)»,- ասել է Բուրմանը:

Նա ասել է նաև, որ Ռուբեն Բաբայանի ղեկավարած Երևանի պետական տիկնիկային թատրոնը հետխորհրդային տարածքի ամենազարմանալի թատրոններից է: