6 հոկտեմբերի 2010 - 21:27 AMT
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը մեկնել է Բրյուսել

Հոկտեմբերի 6-ին Բրյուսել է մեկնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորածպատվիրակությունը` մասնակցելու հոկտեմբերի

6-7-ը տեղի ունենալիք Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայմանը նվիրված ավագ պաշտոնյաների հանդիպմանը:

Հոկտեմբերի 7-ին Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում և կայունություն» պլատֆորմի հերթական հանդիպմանը, իսկ հոկտեմբերի 12-ին` Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների երկրորդ լիագումար նիստին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: