
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի այցը Հայաստան, որ պետք է այսօր սկսվեր, հետաձգվել է անորոշ ժամանակով: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Բեյրութում հրատարակվող հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, Լիբանանում հերթական կառավարական ճգնաժամն է: «Շիա նախարարները առկախել են իրենց մասնակցությունը կառավարության աշխատանքին, քանի դեռ կառավարությունում չի քննարկվել Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով սուտ վկաների հարցը »,-ասել է Քանդահարյանը՝ հավելելով, որ Լիբանանը մշտապես ցնցում են քաղաքական ճգնաժամերը և այս պարագայում բավականին դժվար է պլանավորել այցերը: