7 հոկտեմբերի 2010 - 13:24 AMT
ՀՀ գործադիրը հավանություն է տվել ցիկլոտրոն ձեռք բերելու համար բելգիական KBCNV բանկի հետ 4,5 մլն եվրոյի չափով վարկային համաձայնագրի ստորագրման նախագծին

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 7-ի նիստում հավանություն է տվել Հայաստանում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն ստեղծելու ծրագրին:

Ինչպես հաղորդում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը, ծրագիրը բաղկացած է երեք մասից` ռադիոիզոտոպների արտադրություն, տոմոգրաֆիա և ուռուցքաբանական կլինիկա: Ընդ որում ՀՀ կրթության նախարարության առջև համապատասխան կադրեր պատրաստելու խնդիր է դրված:

Բացի դրանից, կառավարությունը հավանություն է տվել ցիկլոտրոն ձեռք բերելու համար բելգիական KBCNV բանկի հետ 4,5 մլն եվրոյի չափով վարկային համաձայնագրի ստորագրման նախագծին:

Այդ կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ըստ հավանության արժանացած համաձայնագրի, ՀՀ կառավարությունը Բելգիայի կառավարությանը ցիկլոտրոն ձեռք բերելու պետերաշխիքներ կներկայացնի, ինչով և կնշանավորվի Հայաստանում ուռուցքաբանական կենտրոնի ստեղծման վերաբերյալ ծրագրի իրագործման մեկնարկը: