7 հոկտեմբերի 2010 - 13:34 AMT
Ժամանակավորապես կդադարեցվի Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարումը Հայաստան

Հյուսիս-հարավ հիմնական գազատարի վրա վերականգնողական աշխատանքների հետ կապված` հոկտեմբերի 11-ին ժամը 08:00-ին ժամանակավորապես կդադարեցվի ռուսական գազի մատակարարումը Հայաստան:

Վրաստանի գազ մատակարարող ընկերությունը նախատեսում է վերականգնողական աշխատանքներ անցկացնել Ղազախ-Սագուրամո 1000մմ-անոց գազատարի վրա, ինչի մասին ռուսական և հայկական կողմերն արդեն տեղեկացվել են: