7 հոկտեմբերի 2010 - 14:18 AMT
Հայաստանի խորհրդարանն արագացված կարգով հաստատել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխությունների կատարումը

ՀՀ ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխությունների կատարումը: Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.Net-ի խորհրդարանական թղթակիցը:

Փոփոխությունը նախատեսում է մինչև 2014-ն այդ հարկի դրույքների աստիճանական հավասարեցում ինչպես տեղական արտադրողների, այնպես էլ ներկրողների համար: