7 հոկտեմբերի 2010 - 16:08 AMT
Տարբեր երկրների հայագետները քննարկում են Վան-Վասպուրականի գրավոր վկայությունները և ավանդույթները

Հոկտեմբերի 7-ին Երևանում մեկնարկել է միջազգային գիտաժողով` նվիրված Վան քաղաքի առաջին հիշատակության 2865-ամյակին: Գիտաժողովը բացել է «Վասպուրական» հայրենակցական միության վարչության նախագահ Հարություն Մարությանը: Նա հաղորդել է, որ գիտաժողովի երեք օրերի ընթացքում ներկայացվելու է հայ գիտնականների և այլ երկրների հայագետների 39 զեկույց: «Մենք լսելու ենք նաև UCLA հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պիտեր Կոուի, Փարիզի Մխիթարյան կենտրոնի գիտաշխատող Տորք Դալալյանի զեկույցները, թեև նա անձամբ ներկա չի լինելու գիտաժողովին, ինչպես նաև Սպահանից հայագետ Մոհամմեդ Մելիք-Մոհամմադիի զեկույցը` «Շահնամեի տարբերակները» Վասպուրականում: Բոլոր զեկույցները ներկայացվելու են հայերենով»,- ասել է Հարություն Մարությանը: