7 հոկտեմբերի 2010 - 16:56 AMT
Երևանում Փոստի համաշխարհային օրը կնշեն «Եվրոպա 2010: մանկական գրքեր» նամականիշի մարման արարողությամբ

Հոկտեմբերի 8-ին Երևանում տեղի կունենա Փոստի համաշխարհային օրվան նվիրված «Եվրոպա 2010: մանկական գրքեր» նամականիշի մարման պաշտոնական արարողությունը: Այդ մասին հաղորդում է «Հայփոստ» ՓԲԸ մամլո ծառայությունը:

Փոստի համաշխարհային օրը (Wolrd Post Day) Միավորված ազգերի կազմակերպության համակարգում նշվող միջազգային օրերից մեկն է: 1874 թվականի հոկտեմբերի 9-ին Բեռնում (Շվեյցարիա) 22 երկրների, այդ թվում Ռուսաստանի ներկայացուցիչները Բեռնի պայմանագիր ստորագրեցին, որը սահմանեց Գլխավոր փոստային միության հիմնադրումը: 1878 թվականին միությունը փոխեց իր անվանումը և սկսեց կոչվել Համաշխարհային փոստային միություն (ՀՓՄ): Այսօր ՀՓՄ-ի կազմում կա 189 երկիր, այդ թվում և Հայաստանը: