7 հոկտեմբերի 2010 - 18:36 AMT
Բելառուսում հայկական առևտրի կենտրոնի բացումը նախատեսված է 2011-ին

Բելառուսում հայկական առևտրի կենտրոնի բացումը նախատեսված է 2011-ին, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը: Սեպտեմբերի 30-ին Երևանում կայացել է հայ-բելառուսական «ԱրԲե» առևտրի տան բացումն առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ հայ-բելառուսական միջկառավարական 8-րդ նիստի շրջանակներում:

Բացի դրանից, լրագրողների հետ զրույցում կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը «Մուլտի գրուպ» կոնցեռնի սեփականատերն է, որի կազմի մեջ մտնում է Երևանի «Արարարտ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը, հաղորդել է, որ բելառուսական կողմն արդեն տարածք է տրամադրել հայ-բելառուսական համատեղ կոնյակի գործարանի շինարարության համար

Հայաստան կատարած այցի ժամանակ Բելառուսի առևտրի նախարար Վալենտին Չեկանովը հաղորդել է, որ Բելառուսում հայկական կոնյակին բաժին է ընկնում վաճառքի ողջ ժավալի 38 տոկոսը: Բելառուսում ներկա պահին արտադրվում է մոլդովական կոնյակ: