31 մայիսի 2003 - 19:57 AMT
ԵԱՀԿ ՂԵԿԱՎԱՐՆ ԸՆԴԳԾԵԼ Է ԻՐԱՆԻ ԴՐԱԿԱՆ ԴԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՐԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Իրանը դրական դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին Իրանի արտգործնախարար Քամալ Խարազիի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Իսլամական խորհրդաժողով կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար Իրան ժամանած ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ժան Կուբիսը: Ինչպես տեղեկացնում է "IRNA" գործակալությունը, Ժան Կուբիսը նշել է, որ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատման համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր երկրների կոլեկտիվ համագործակցությունը: Հանդիպմանը քննարկվել է նա- ԵԱՀԿ դերը կովկասյան տարածաշրջանում եւ կազմակերպության դիրքորոշումը ղարաբաղյան եւ աֆղանական հակամարտությունների կարգավորման հարցերում: