8 հոկտեմբերի 2010 - 14:20 AMT
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան. Բանակը նույն հիվանդություններով է տառապում, ինչ հասարակությունը

Հայկական բանակում մահվան դեպքերն անհանգստություն են առաջացնում, և այդ պատճառով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում է տեղի ունեցածի հոգեբանական պատճառները: Այդ մասին լրագրողներին Երևանում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նրա խոսքերով, աշխատանքի արդյունքները ներկայացվելու են պաշտպանության նախարարություն խնդրի շուտափույթ լուծմանն աջակցելու համար:

Հարությունյանը նաև նշել է, որ, օրինակ, Վրաստանում նման դեպքերն ավելի շատ են: «Այդ մասին ինձ հայտնել է վրացի գործընկերս: Բայց այդ բացասական երևույթներին պետք է վերջ տալ: Բանակը հասարակության մաս է, իսկ քանի որ մեր հասարակությունը հիվանդ է, ապա բանակը նույնպես տառապում է նույն հիվանդություններով: Պետք է առաջին հերթին աշխատել հասարակությանն ապաքինելու վրա»,- ասել է Հարությունյանը: