8 հոկտեմբերի 2010 - 20:23 AMT
2011թ. «Հայփոսթը» Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված նամականիշ կթողարկի

2011թ. «Հայփոսթը» Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված նամականիշ կթողարկի: Այդ մասին հոկտեմբերի 8-ին Երևանում հայտարարել է հայկական փոստային օպերատորի գործադիր տնօրեն Արմեն Խաչատրյանը: «Դա «Հայփոսթի» փոքր ավանդը կլինի այդ փաստի մասին տեղեկության տարածման մեջ»,-ասել է նա:

Ըստ նրա, նամականիշի մարումը ինքնանպտակ չէ, քանի որ կրում է հայ ժողվորդի պատմության, մշակույթի ու ազգային արժեքների թեմատիկ ժառանգությունը: «Նամականիշները ոչ միայն փոստային ծառայության վճարման միջոց են, այլ նաև մեր երկրի փոքրիկ դեսպաններն են»,-ասել է նա: