9 հոկտեմբերի 2010 - 10:59 AMT
Գրիգոր Մխիթարյանը դարձավ սամբոյի աշխարհի առաջնության ոսկե մրցանակակիր

Հոկտեմբերի 7-11-ը Թբիլիսիում ընթանում է սամբոյի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Հոկտեմբերի 8-ին մեկնարկեցին պատանի մարզիկները:

Մինչև 48կգ քաշային կարգում Գրիգոր Մխիթարյանը հաղթեց բոլոր մենամարտերում և դարձավ աշխարհի չեմպիոն: Մհեր Կարապետյանը (75կգ ք/կ) դարձավ բրնոզե մրցանակակիր:

Հոկտեմբերի 9-ին և 10-ին պայքարի դուրս եկան երիտասարդները, PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայում:

Եվրոպայի առաջնությանը, որն անցել է Սալոնիկում, երիտասարդ ու պատանի սամբիստները նվաճեցին 1 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ: