9 հոկտեմբերի 2010 - 12:42 AMT
Յուրա Մովսիսյան. Մենք հաղթեցինք Սլովակիային՝ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելով

Հոկտեմբերի 8-ին Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում 3:1 հաշվով հաղթեց Սլովակիայի հավաքականին և B խմբում 4 միավորով 4-րդ տեղում է:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ հավաքականի ֆուտբոլիստները շնորհակալություն հայտնեիցն բոլոր երկրպագուներին: Յուրա Մովսիսյանը խփեց իր երկրորդ գոլը հավաքականի կազմում: «Այսօր մենք ոչ թե ուղղակի հաղթեցինք, այլ ցուցադրեցինք լավ ու գեղեցիկ ֆուտբոլ»,-ասել է նա:

Ըստ Մովսիսյանի, թեև նա մեծացել է ԱՄՆ-ում, սակայն միշտ հետևել է ՀՀ հավաքականի խաղին և երազել է կրել նրա համազգեստը:

Հենրիխ Մխիթարյանն ասաց, որ հակառակորդը նման ֆուտբոլ չէր սպասում հայ ֆուտբոլիստներից: «2:1 հաշիվը խաբուսիկ է, ցանկացած սխալ կարող էր ճակատագրական լինել: Առջևում Անդորայի հետ խաղն է, որը հեշտ չի լինելու, սակայն մենք կաշխատենք խաղալ ինչպես այսօր»,-ասել է հարձակվող Հենրիխ Մխիթարյանը:

Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գոհ էր նաև հարձակվող Մարկոս Պիզելիի խաղից: Ինքը ֆուտբոլիստը համարում է, որ իրենց հաջողվեց հաղթել, քանի որ նրանք թիմային ֆուտբոլ էին խաղում և հավատում էին հաղթանակին: Այսօր խփած գոլերը արդյունք տվեցին՝ մենք կարողացանք հաղթել»,-ասել էՊիզելին: