10 հոկտեմբերի 2010 - 16:29 AMT
Սամբոյի աշխարհի առաջնությունում հայ սամբիստները նվաճեցին ևս երկու մեդալ

Թբիլիսիում անցկացվող Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունում, որին մասնակցում է ավելի քան 30 երկրի շուրջ 600 մարզիկ, հայ սամբիստները նվաճեցին ևս երկու մեդալ: Հայաստանի հավաքականի «ավարը» հարստացրեցին Գոռ Մալյանը /պատանիների 52 կգ քաշային կարգ/ և Գարեգին Խաչատրյանը /երիտասարդների 90 կգ քաշային կարգ, ժամկետային զինծառայող/:

Հոկտեմբերի 8-ին մեր պատանիները նվաճել էին ևս երկու մեդալ. Մհեր Կարապետյանը /75կգ/ զբաղեցրել էր երրորդ տեղը, իսկ 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, կանգնել էր պատվո առաջին հարթակին և հռչակվել աշխարհի չեմպիոն:

Հոկտեմբերի 10-ն Աշխարհի առաջնության գոտեմարտերի վերջին օրն է, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: