10 հոկտեմբերի 2010 - 17:37 AMT
Երևան քաղաքի օրվան նվիրված տեղի ունեցան 3 մարզական միջոցառումներ

Հոկտեմբերի 10-ին Երևանի տարբեր համայնքներում տեղի են ունեցել քաղաքի օրվան նվիրված տարբեր միջոցառումներ, այդ թվում` մարզական: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, սահմանափակ հնարավորություններով մարդիկ մասնակցել են վազքի, որը մեկնարկել է Հաղթանակի կամրջից և ավարտվել Մատենադարանի մոտ: Շուրջ քառասուն մարզիկներ մասնակցել են հեծանվավազքի:

Քաղաքի մարզական օրն ավարտվել է Կարապի լճում վինդսերֆինգով, սկզբից հանդես են եկել վինդսերֆինգիստները, իսկ հետո` այդ մարզաձևում իրնեց փորձել ցանկացողները: