11 հոկտեմբերի 2010 - 10:57 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցում

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևանում գտնվող Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին:

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց երկու երկրների միջպետական հարաբերությունների կարևոր մաս կազմող խորհրդարանների միջև համագործակցությունը` շփումները թե օրենսդիր մարմինների ղեկավարների մակարդակով, թե խորհրդարանական բարեկամության խմբերի ձևաչափով:

Զրուցակիցներն անդրադարձան 2009 թ. ապրիլին Հայաստանի նախագահի Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի խորհրդարանի ղեկավարը անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի:

Ալի Լարիջանիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը` կարևորելով Իրանի հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումը այդ հարցում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: