11 հոկտեմբերի 2010 - 12:49 AMT
Կայացել է 1 մլրդ դրամ ծավալով պետական կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26114114 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 55 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 15 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 40 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 958 660 344 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.5297 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0000 տոկոս:

Աճուրդին մասնակցել է 9 դիլեր, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: