2010 թվականի վերջին հանդիպումը EURO-2012 ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի հավաքականը կանցկացնի Անդորայի հետ: Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Երևանում 20:00-ին:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ մինչև տարեվերջ հավաքականը պետք է ընկերական խաղեր անցկացնի: «Նոյեմբերին մենք մտադիր էինք խաղալ Սիրիայի հավաքականի հետ, սակայն խաղը տեղի չի ունենա: Դեռ չգիտեմ ում հետ, բայց ընկերական խաղ մենք կունենանք»,-ասել է նա:
Մինասյանը նշել է նաև, որ ձմռանը հավաքականը կմասնակցի Մալթայի ու Կիպրոսի միջազգային մրցաշարերին: Նշենք, որ 2008թ. Հայաստանի հավաքականը Մալթայի մրցաշարոմ գրավեց երկրորդ տեղը:
«Հավաքականի խաղն ավելի կայուն է դարձել: Այժմ մենք ունենք 22-25 ֆուտբոլիստ, որոնք ցույց են տալիս հուսալի ու գեղեցիկ ֆուտբոլ: Սակայն նրանք դեռևս երիտասարդ են և պետք է փորձ ձեռք բերեն»,-ասել է ՀՀ հավաքականի մարզիչը: