11 հոկտեմբերի 2010 - 15:00 AMT
Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանն ավտովթարի է ենթարկվել

Հոկտեմբերի 8-ին Երևան-Գյումրի ճանապարհի 20-րդ կմ-ում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան, որը վարում էր ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը, բախվել է տրակտորի հետ:

Վարդանյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, ավելի ուշ` Երևան, հաղորդում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը: