11 հոկտեմբերի 2010 - 15:34 AMT
ՀՅ Դաշնակցության պատվիրակությունն արդեն Բաքվում է

ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը ՀՅԴ բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանի և Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի ղեկավարությամբ արդեն Բաքվում է: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը: Ինչ վերաբերվում է Բաքվում հայկական պատվիրակության անվտանգությանը, ապա Սեյրանյանը հայտարարել է. «Չեմ կարծում, որ Ադրբեջանն այնքան չի հարգում իրեն, որ չի կարող ապահովել հայկական պատվիրակության անվտանգությունը»:

ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչները մասնակցում են ԱՊՀ, Կովկասի և սևծովյան ավազանի երկրների Սոցինտերնի տարածաշրջանային կոմիտեի նիստին, որը տեղի է ունենում հոկտեմբերի 11-12-ը Բաքվում: