11 հոկտեմբերի 2010 - 19:22 AMT
Հոկտեմբերի 11-ից 13-ը Հայաստանում է ՆԱՏՕ-ի ռազմավարական հրամանատարությունների, ԱՄՆ և Կանադայի համատեղ փորձագիտական խումբը

2010թ. հոկտեմբերի 11-ից 13-ը Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի ռազմավարական հրամանատարությունների, ԱՄՆ և Կանադայի համատեղ փորձագիտական խումբը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային սերժանտական համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդատվության տրամադրման նպատակով:

Այցի շրջանակներում փորձագիտական խմբի անդամները ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կքննարկեն խնդիրներ` նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերում արտերկրի պայմանագրային սերժանտական կազմի հավաքագրման, պատրաստման և ծառայողական առաջխաղացման հարցերում միջազգային առաջավոր փորձի ներդրման հնարավորությունների ուսումնասիրմանը, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: