12 հոկտեմբերի 2010 - 12:19 AMT
Լուրերն այն մասին, որ Հայաստան-Անդորա խաղի բոլոր տոմսերը սպառվել են, չեն համապատասխանում իրականությանը

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին ՀՖՖ մամլո ծառայությունից, Երևանում լուրեր են տարածվել այն մասին, որ Հայաստան-Անդորա խաղի բոլոր տոմսերը վաճառվել են: Սակայն տոմսերը դեռ վաճառքում են և երկրպագուները կարող են ձեռք բերել դրանք հանրապետական մարզադաշտի մոտ գտնվող տոմսարկղերում և «Hummel» խանութներում:

Տոմսերի արժեքը 2000-6000 դրամ է:

Հայաստան-Անդորա խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին EURO-2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում Երևանի հանրապետական մարզադաշտում: