12 հոկտեմբերի 2010 - 14:52 AMT
Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Վրաստան հետաձգվում է

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին դիմում է կատարվել Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանից` հետաձգելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հոկտեմբերի 23-28-ը նախատեսված միջեկեղեցական և հովվապետական այցը Վրաստան նոյեմբերի երկրորդ կեսը, հայտնում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը:

Նորին Սրբությունն ընդառաջել է ներկայացված խնդրանքին, և այցը ծրագրվում է իրականացնել նոյեմբերին: