12 հոկտեմբերի 2010 - 15:36 AMT
Սոցինտերնը մտադիր է փաստաթուղթ ընդունել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

Հարավային Կովկասի հակամարտությունները միջազգային բնույթ են ստացել և դա մտահոգում է Սոցինտերնին, ինչպես նաև ողջ համաշխարհային հանրությունը: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան:

Ըստ նրա, Սոցինտերնի ավանդը կարող է արտահայտվել հակամարտող կողմերի քաղաքական գործիչների երկխոսության համար միջավայրի ձևավորման մեջ: Որպես օրինակ Այալան բերել է Իսրայելի ու Պաղեստինի կուսակցական առաջնորդների հանդիպումները, որոնք կազմակերպել էր Սոցինտերնը:

Նա ընդգծել է, որ ադրբեջանական ու հայկական կողմերը օգտակար երկխոսություն են ունեցել այդ հարցում: «Երևանում հունիսյան և Բաքվում հոկտեմբերյան հանդիպումների արդյունքների հիման վրա նոյեմբերի 15-16-ին Փարիզում Սոցինտերնը փաստաթուղ կընդունի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ»,-ասել է Այալան: Ըստ նրա, երկու կողմերը պետք է ջանքեր գործադրեն, կայուն և տևական խաղաղության հասնելու համար, հաղորդում է 1news.az-ը: