13 հոկտեմբերի 2010 - 18:03 AMT
Ադրբեջանական ընդդիմությունն ապավինում է հայերի աջակցությունը

Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության փոխնախագահը մեկնաբանել է համաձայնագիրը «Մուսավաթի» ու ՀՀՇ-ի միջև: «Յուրաքանչյուր ընտրությունների շեմին մեր ընդդիմադիրները համաձայնության են գնում հայերի հետ: Ինչպես հայտնի է, նախորդ ընտրությունների ժամանակ Ալի Քերիմլիի զինակիցներից մեկը՝ Ռուսլան Բաշիրլին համաձայնության մեջ մտավ հայերի հետ, հիմա էլ «Մուսավաթի» ղեկավար Իսա Ղամբարն է համաձայնագիր կնքում ՀՀ քաղաքական ուժի հետ»,- հայտարարել է Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը: Ըստ նրա, ընդդիմությունը սեփական ժողովրդի մոտ աջակցություն որոնելու փոխարեն, դրսում է աջակցություն փնտրում:

«Պետք է հարցնել Իսա Ղամբարին, թե ում դեմ է ուղղված նրա համագործակցությունը հայերի հետ»,-ասել է նա՝ հավելելով, որ ոմանք սեփական նպատակներին հասնելու համար դեմ են գնում երկրի ազգային շահերին, հայտնում է 1news.az-ը: Հիշեցնենք, որ ՀՀՇ-ն հռչակագիր է ստորագրել «Մուսավաթ» կուսակցության հետ հոկտեմբերի 8-ին Պոտսդամում: