13 հոկտեմբերի 2010 - 18:44 AMT
«Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը» ճանաչվել է կառավարության ծրագրի կատարման գլխավոր օպերատոր

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 14-ի նիստում «Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամ»-ին ճանաչել է Գյումրու տեխնոպարկի ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքների և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան տարվա «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության» ծրագրի միջոցառումների կատարման գլխավոր օպերատոր:

Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, գլխավոր օպերատորի նպատակն է` Գյումրի քաղաքում տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրերի մշակումը, իրականացումը և համակարգումը: