14 հոկտեմբերի 2010 - 13:52 AMT
Ադրբեջանի հայ փախստականները մտադիր են ինքնուրույն լուծել իրենց հարցերը

Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեն նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է կազմկոմիտեի ներկայացուցիչ Հրանուշ Խառատյանը: Նրա խոսքով, նամակում, մասնավորապես, ասվում էր, որ Ադրբեջանի հայ փախստականներն արդեն բազմիցս փորձել են Հայաստանի իշխանությունների ու միջազգային հանրության ուշադրությունը դարձնել իրենց խնդիրների քննարկման ու լուծման անհրաժեշտության վրա: «Սակայն այսօր մենք համոզվել ենք, որ սույն հարցը ոչ մեկին չի հետաքրքրում, և Ադրբեջանի հայ փախստականները մտադիր են ինքնուրույն լուծել իրենց հարցերը»,- ասել է նա: