14 հոկտեմբերի 2010 - 15:20 AMT
Հայ զինվորականները ժամանել են Չելյաբինսկի մարզ

Հոկտեմբերի 12-ին հայկական բանակի հատուկ նշանակության ջոկատի մոտոհրաձգային վաշտը գեներալ-լեյտենանտ Մուրադ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի գլխավորությամբ ժամանել են Չելյաբինսկ: Զինվորականները մասնակցելու են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ-մարտավարական զորավարժություններին:

Զինվորականներին աղուհացով դիմավորել է Ռուսաստանի Հայերի միության Չելյաբինսկի տարածաշրջանային բաժանմունքի պատվիրակությունը նախագահ Գագիկ Մխիթարյանի գլխավորությամբ: Պատվիրակության ներակայացուցիչները մաղթել են զինվորականներին հաջող ելույթներ զորավարժություններում, հաղորդում է Ռուսաստանի Հայերի միության տարածաշրջանային բաժանմունքը: