14 հոկտեմբերի 2010 - 16:00 AMT
Ադրբեջանահայերը մտադիր են համագումար անցկացնել

Մենք դասեր ենք քաղել 1915 թվականից, և այս անգամ հայերի երկրորդ ցեղասպանության կազմակերպիչ Ադրբեջանն անպատիժ չի մնալու: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտե անդամ Ռոման Գուլբանդյանը: Ընդ որում, նա հայտնել է, որ կազմկոմիտեի անդամները մտադիր են հանձնաժողով ստեղծել, որը քննելու է 1988-92թթ. իրադարձությունները և ղարաբաղյան պատերազմի բոլոր հանգամանքները: «Մենք պահանջելու ենք, որ պատժվեն Ադրբեջանի իաշխանությունները և այն միջազգային կազմակերպությունների անդամները, որոնք մասնակցել են ցեղասպանությանը»,-ասել է նա՝ հավելելով, որ նախատեսվում է նաև գումարել ադրբեջանահայերի համագումար, որի անցկացման ամսաթիվը լրացուցիչ կհայտնվի: Գուլբանդյանը հայտնել է նաև, որ համագումարում ամենաքննարկվող հարցերից մեկը կլինի իրավաքաղաքական միության ստեղծումը: «Միությունը կհամագործակցի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի իշխանությունների հետ»,-ասել է Գուլաբանդյանը: