14 հոկտեմբերի 2010 - 16:34 AMT
Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Օգտվելով առիթից` Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ և հաջողություն մաղթել Ռուսաստանի տնտեսության վերելքի ուղղությամբ կատարվող լայնամասշտաբ ձեռնարկումներին` համոզմունք հայտնելով, որ բարեկամ Ռուսաստանի տնտեսական հզորացումը նաեւ զարգացման լուրջ ազդակ է Հայաստանի տնտեսության համար:

Հայաստանի նախագահը եւ Ռուսաստանի վարչապետը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգային խնդիրներ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: