14 հոկտեմբերի 2010 - 16:51 AMT
Orange Expo ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 15-17-ը Երևանում

Orange Expo ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 15-17-ը Երևանում: Այդ մասին լրագրողներին է հայտնել Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Ըստ նրա, ցուցահանդեսը, որ կայանալու է Orange Armenia-ի կենտրոնական վաճառասրահում, բաց կլինի բոլոր ցանկացողների համար:

Ցուցահանդեսում կներկայացվեն France Telecom ընկերության տեխնոկենտրոնի ինովացիոն մշակումները: Տեխնոկենտրոնը զբաղվում է արդիական ապրանքների և տեխնոլոգիաների մշակմամբ՝ օգտագործելով աշխարհի 18 երկրներում գործող Orange լաբորատորիաներում մշակված գաղափարներն ու տեխնոլոգիաները: