14 հոկտեմբերի 2010 - 19:07 AMT
Հյուսիսային Իրաքում քրդերի դեմ թուրքական բանակի պատերազմը երկարաձգվեց ևս 1 տարով

Թուրքական խորհրդարանը հաստատել է օրինագիծը, որի համաձայն Հյուսիսային Քրդիստանում թուրք-իրաքյան սահմանի մոտ ընթացող ռազմական գործողությունները Քրդական աշխատանքային կուսակցության դեմ երկարաձգվել են ևս մեկ տարով: Խորհրդարանի նիստին ներկա էր 447 պատգամավոր, որոնցից 14 «դեմ» է քվեարկել, իսկ մեկը ձեռնպահ է մնացել: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, «դեմ» են քվեարկել «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության պատգամավորները: