14 հոկտեմբերի 2010 - 19:29 AMT
ACA-PAC-ը պաշտպանում է Բարբարա Բոքսերի թեկնածությունը

Ամերիկայի հայկական խորհրդի քաղաքական հարցերով հանձնաժողովը (ACA-PAC) հայտարարում է, որ պաշտոնապես պաշտպանում է սենատոր Բարբարա Բոքսերին ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա ընտրություններում: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ին ACA-PAC-ը, հայկական կազմակերպությունը բարձր է գնահատում սենատորի նվիրվածությունն Ամերիկայի հայկական համայնքի խնդիրների լուծման գործում:

«Սենատոր Բոքսերն Ամերիկայի հայերի հավատարիմ ընկերն է և միշտ սատարել է նրանց հետաքրքրող հարցերի լուծմանը, մասնավորապես ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը»,- ասվում է ACA-PAC-ի հայտարարությունում: Դեմոկրատ Բոքսերի մրցակիցը լինելու է հանրապետականների թեկնածու Կարլի Ֆիորինան:

Նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում կայանալու են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: