14 հոկտեմբերի 2010 - 19:51 AMT
Կայացավ 2,5 մլրդ դրամ ծավալով ՊԳՄՊ տեղաբաշխման աճուրդ

Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել 2,5 մլրդ դրամ ծավալով 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN6014A151 թողարկման պարտատոմսերի (ՊԳՄՊ) տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցել է 7 գործակալ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի պահանջարկը 3,43 մլրդ դրամ է, որից մրցակցային` 3,23 մլրդ դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 200 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2,4 մլրդ դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.6247% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.8700%: